«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Արցախի հանձնվելու դեպքում Հայաստանին սպառնում է Հռոմեական կայսրության ճակատագիրը

Արցախի հանձնվելու դեպքում Հայաստանին սպառնում է  Հռոմեական կայսրության ճակատագիրը
03.08.2023 | 15:32

Կոստանդնուպոլիսը պաշարմանը դիմացավ 50 օր: 50-րդ օրը քաղաքն ընկավ, ու թnւրք սուլթանը տիրեց դրան: Այդ օրը վերջ դրվեց Հռոմեական կայսրությանը, որը ձևավորվել էր մ.թ.ա. 27 թվականին և գոյատևել էր մոտ 1500 տարի:

Պատմությունը սեփականաշնորհվեց, քրիստոնեության հետքերը մահմեդականացվեցին:

Արցախը պաշարմանը դիմանում է արդեն 234 օր ու միտք էլ չունի հանձնվելու: Բայց իմացեք, որ Արցախի հանձնվելու դեպքում Հայաստանին սպառնում է նույն Հռոմեական կայսրության ճակատագիրը: Սա՝ առանց պաթոսի ու չափազանցության:

Ի դեպ, քրիստոնեության ամենամեծ մայրաքաղաք Կոստանդնուպոլիսն էլ հանձնվեց քրիստոնյա աշխարհի լուռ համաձայնությամբ:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 4285

Մեկնաբանություններ